22.11.2024
Ֆինանսների նախարարն ու Գերմանիայի դեսպանը վերահաստատել են փոխգործակցության ընդլայնումը
prev Նախորդ նորություն

Հայտնի է ՀՀ նորընտիր նախագահի երդմնակալության օրը

Հայտարարություն Ազգային ժողովի հատուկ նիստում Հանրապետության նախագահի՝ պաշտոնը ստանձնելու մասին.


«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022 թվականի մարտի 3-ին Հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:


Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո տասներորդ օրը՝ մարտի 13-ին, ժամը 12:00-ին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ: