22.11.2024
Եվս մեկ գարնանային պրեմիերա. հայ-կիպրական «Վերադարձ» ֆիլմը էկրաններ կբարձրանա
prev Նախորդ նորություն

Ֆինանսների նախարարն ու Գերմանիայի դեսպանը վերահաստատել են փոխգործակցության ընդլայնումը

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Վիկտոր Ռիխտերին:


«Գերմանիայի կառավարությունն ուշադրությամբ է հետեւում տարածաշրջանային իրադարձություններին եւ Եվրոպական Միության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունների մեղմման գործընթացում»,- իր խոսքում ընդգծել է դեսպանը:


Նախարար Խաչատրյանը, բարձր գնահատելով ԳԴՀ ցուցաբերած ֆինանսական, մեթոդաբանական եւ խորհրդատվական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, մեծապես կարեւորել է նոր նախատեսվող եւ արդեն իսկ ընթացիկ ծրագրերը, հատկապես ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ ջրային տնտեսության ոլորտներում:


Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են փոխգործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման եւ կայուն գործընկերային կապերի հաստատման հարցում: