24.11.2024
Կարող եք ապավինել Ֆրանսիային. Մակրոնն ուղերձ է հղել Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Կառավարությունը կանոնակարգում է պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման գործընթացը

Դեպի երրորդ երկրներ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում:


Ըստ հիմնավորման՝ վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։ Կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող այդ ապրանքների համար լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։


Ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիացենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ՝ առանց յուրաքանչյուր անգամ լիազոր մարմնին դիմելու։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական արտադրանք արտահանող ընկերությունների համար հաճախակի առաջանում է անհրաժեշտություն արտահանել երրորդ երկիր ոչ մեծ քանակի (մինչև 50 կգ) արտադրանք լաբորատոր անալիզների համար, նպատակահարմար է գտնվել տարանջատել տրամադրվող արտահանման լիցենզիաների գործընթացից այն նպատակով, որ լաբորատոր անալիզների համար փոքր քանակի արտադրանքի արտահանումն իրականացվի առանց լիցենզիայի։ Կարգով լիցենզիաների տրամադրման համապատասխան մարմին է սահմանվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:


Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիշեցրել է, որ մոտ 6 ամիս նախարարությունը հանդես է եկել պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և այլ նմանատիպ արտադրատեսակների արտահանման համար լրացուցիչ տուրք սահմանելու նախաձեռնությամբ:


«Մենք ներդրեցին լրացուցիչ տուրք, որպեսզի ընդերքի թանկացման որոշ մասը մտնի պետբյուջե և ծախսվի կառավարության ծրագրով և բյուջեով սահմանված կարիքների համար: Նախորդ 6 ամիսների գործողությունը ճշգրտոերն համընկնում է մեր կանխատեսումների հետ: Մենք կանխատեսել էինք, որ 6 ամսվա ընթացքում պետբյուջե կմուտքագրվի մոտ 35 մլրդ դրամ, ու հենց այդքան էլ հավաքագրվել է»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ պղձի գներն այսօր ավելի են բարձրացել:


Վահան Քերոբյանը նշել է, որ տուրքի չափերը թողվել է նույնը. «Զուգահեռաբար աշխատում ենք Ռոյալթիի օրենքի փոփոխության վրա, որպեսզի ոչ թե նման միանգամայա որոշումներով այդ գործընթացն արվի, այլ ընդհանուր տանք այն կարգավորումը, որը առաջիկա տարիներին ավելի արդար և ճիշտ կբաշխի հասույթը ՀՀ քաղաքացիների և ընդերքը շահագործողների միջև»:


Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կայացրած որոշումն արդարացրել է սպասելիքները, և պետք է շարունակել այս պրակտիկան մինչև ռոյալթիի նոր կարգավորումների ընդունումը: