29.09.2023
Թուրքիան չի փակի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ռոսկոմնադզորն արգելափակել է Facebook-ը Ռուսաստանում

Ռոսկոմնադզորը որոշել է արգելափակել Facebook սոցիալական ցանցը Ռուսաստանում։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում, գրում է Lenta.ru-ն։


Ինչպես պարզաբանել են Ռոսկոմնադզորում, նման միջոցներ են ձեռնարկվել ռուսական լրատվամիջոցների սահմանափակ հասանելիության պատճառով։ Այսպիսով, 2020 թվականի հոկտեմբերից մինչ օրս գրանցվել է նման 26 դեպք։ Վերջին օրերին մուտքը սահմանափակվել է Zvezda հեռուստաալիքի, RIA Novosti-ի, Sputnik-ի, Russia Today-ի, ինչպես նաև Lenta.ru և Gazeta.ru հրապարակումների համար։


Գերատեսչությունը նշել է, որ նման սահմանափակումներն արգելված են «Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման մեջ ներգրավված անձանց վրա ազդելու միջոցների մասին» թիվ 272-FZ դաշնային օրենքով:


Ավելի վաղ Ռոսկոմնադզորը հայտարարել էր Facebook ամերիկյան սոցիալական ցանց մուտքի մասնակի սահմանափակման մասին։ Մինչ այս Մետան հրաժարվել էր կատարել օգտահաշիվներից սահմանափակումները հանելու ռուսական իշխանությունների որոշումը։

Ուկրաինան սահմանափակել է արտահանումը
Հաջորդ նորություն next
 Կրեմլը տեղեկություն չունի Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին. Պեսկով
27.09.2023
Կրեմլը տեղեկություն չունի Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին. Պեսկով