3.10.2024
ՆԱՏՕ-ն բացառում է Ուկրաինայի երկնքում «ոչ թռիչքային գոտին». Սթոլթենբերգ
prev Նախորդ նորություն

Թուրքիան չի փակի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկիրը չի փակի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Թուրքիան պատրաստ է նաև կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը դիվանագիտական ​​ֆորումի ընթացքում, որը կանցկացվի Անթալիայում մարտի 11-ից 13-ը։


«Կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև այդ պատժամիջոցները կիրառող երկրների և նրանց քաղաքացիների համար, որ օդային տարածքը բաց լինի… թե՛ ռազմավարական, թե՛ մարդասիրական առումներով»,- ասել է Չավուշօղլուն, գրում է kommersant-ը։


Ռուսական ինքնաթիռների օդային տարածքը փակել են ԱՄՆ-ը, Կանադան, ինչպես նաև ԵՄ երկրները՝ ի պատասխան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության։ Ռոսավիացիան ի պատասխան փակել է երկրի երկինքը 37 պետության համար։


 

Ռոսկոմնադզորն արգելափակել է Facebook-ը Ռուսաստանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում