ՆԱՏՕ-ն բացառում է Ուկրաինայի երկնքում «ոչ թռիչքային գոտին». Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը երկուշաբթի օրը հայտարարել է, որ դաշինքը բացառում է Ուկրաինայի երկնքում «ոչ թռիչքային գոտի» մտցնելու հնարավորությունը, հայտնում է NBC News-ը։
«Մենք մտադրություն չունենք Ուկրաինա մտնել ո՛չ ցամաքային, ո՛չ օդային ճանապարհով», - ասել է Սթոլթենբերգը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կարո՞ղ է բացառել Ուկրաինայի շուրջ դաշինքի կողմից «ոչ թռիչքային գոտի» մտցնելը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
ՆԱՏՕ-ն այժմ պարտավոր է ապահովել, որ այս հակամարտությունը «դուրս չգա վերահսկողությունից, ավելի չսրվի և չվերածվի լայնամասշտաբ պատերազմի Եվրոպայում, որում ներգրավված են ՆԱՏՕ-ի դաշնակիցները», - ասաց նա:
«Վատ գաղափար» է անվանել «անթռիչք գոտի» Ուկրաինայի երկնքում և Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Պսակին։
«Դա միանշանակ կսրվի, իսկ նախագահը (ԱՄՆ Ջո Բայդենը) դա չի ցանկանում: Ամեն դեպքում, սա լավ գաղափար չէ», - ասել է Փսակին MSNBC-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցին։