17.07.2025
ՀԱՊԿ երկրները Հայաստանում «Որոտ» հատուկ զորավարժություններ կանցկացնեն
03.06.2021
ՀԱՊԿ երկրները Հայաստանում «Որոտ» հատուկ զորավարժություններ կանցկացնեն

Հայաստանի տարածքում 2021 թվականին կանցկացվի ՀԱՊԿ «Որոտ-2021» հատուկ զորավարժություն, որում ներգրավված կլինեն ավիացիա և զրահատեխնիկա: «Ինտերֆաքսի» հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը: «Զորավարժությունների ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել ՀՀ տարածքում, երկու փուլով կմշակվեն գործնական գործողություններ զրահատեխնիկայի, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և որոնող շների օգտագործմամբ», - ասել է նա: Նա տեղեկացրել է, որ հունիսի 1-ից 3-ը Հայաստանում անցկացվել են շտաբային բանակցություններ այս զորավարժությունը նախապատրաստելու համար: Նախատեսվում է ձևավորել ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժեր: «Որոտ» հատուկ զորավարժությունը սովորաբար նվիրված է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին: