24.11.2024
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 51 նոր դեպք, մահացել է 8 քաղաքացի
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը մարտի 9-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերին։


Երկուստեք կարևորվել և բարձր են գնահատվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային համագործակցության և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման շուրջ։


Հանդիպմանն անդրադարձ է եղել հակամարտությունների լուծման հարցերում քաղաքական երկխոսության և բանակցությունների կարևորությանը։