26.07.2025
ՄԻՊ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժանմունքներ
prev Նախորդ նորություն

Մեկ զոհ ունենք. ՊՆ-ն հաստատեց

Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:


Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։


Ավելի վաղ տելեգրամ-ալիքները հայտնել էին Երասխի հատվածում Ադրբեջանի սադրանքների մասին:


 


 


 

Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին