24.11.2024
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
prev Նախորդ նորություն

Արցախում իրավիճակի էական սրման վտանգ կա. Մամիջանյան

Ներկայումս Արցախում իրավիճակի էական սրման  վտանգ կա: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։


Նա նշեց, որ չէր ցանկանա մանրամասնել ու բացել փակագծերը, սակայն այսօր լարվածության աճի վտանգը չափազանց մեծ է. «Իրավիճակը մտահոգություն է առաջացնում, և դա փաստ է»,- ընդգծեց ընդդիմադիրը։


Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, թե Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի ադրբեջանական կողմին, Մամիջանյանը նշեց, որ նման հայտարարությունները իշխանությունների անգործության արդյունքն են, որը չի կարողացել պատշաճ կերպով բարձրացնել ադրբեջանական կողմի վայրագությունների ու բարբարոսության հարցը, ինչպես նաև ահաբեկչական վարձկանների ներգրավման խնդիրը Արցախի դեմ:


«Հայաստանի թույլ և ահաբեկված արտաքին քաղաքականությունը թույլ է տալիս Ադրբեջանին առաջ մղել կեղծ մեղադրանքներ Հայաստանի և հայերի հասցեին»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։