8.06.2025
Փոխվարչապետը և Գերմանիայի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է մի խումբ բուժաշխատող կանանց

Կանանց միջազգային տոնին ընդառաջ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է մի շարք բուժկենտրոնների միջին և կրտսեր բուժաշխատող կանանց։


Հանդիսավոր ընդունելությանն Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ համավարակի պայմաններում առանց հանգստի, անձնվեր աշխատանք կատարելու համար։


Բուժաշխատողներն Ալեն Սիմոնյանին ներկայացրել են տեղեկություններ այս պահին նոր կորոնավիրուսով վարակված ստացիոնար բուժում ստացողների ընդհանուր վիճակի և բուժկենտրոններում մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության մասին։ Հյուրերը նաև խոսել են ոլորտային առանձնահատկություններից և խոստացել առաջիկայում հանդես գալ բնագավառի բարելավման առաջարկներով։


Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ շնորհավորել է կանանց միամսյակի կապակցությամբ՝ մաղթելով գործնական և անձնական ձեռքբերումներ։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում շատրվանային համալիր կկառուցվի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին