23.11.2024
Լարսը փակ է. ռուսական կողմում կա մոտ 145 բեռնատար
prev Նախորդ նորություն

Ինքնաթիռի կալանում տեղի չի ունեցել. Քաղավիացիայի կոմիտեն պարզաբանում է:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանել է Հայաստանում ռուսական S7 ավիաընկերության  կողմից շահագործվող А320 ինքնաթիռի առնչությամբ ստեղծված իրավիճակը։


«Ռուսական Սիբիր ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող А320 տիպի ինքնաթիռի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց ժամեր առաջ, երբ այն գտնվում էր ՌԴ օդային տարածքում, ի հայտ են եկել տվյալ ինքնաթիռի թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ։


Ավիաընկերության որոշմամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում, որից հետո թռիչք է իրականացրել և ժամանել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան։


Այդ հանգամանքով պայմանավորված ինքնաթիռի նախատեսված թռիչքը Երևանից անհնարին է դարձել: Առաջացած խնդիրները կապված են եղել ավիաընկերության և օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանության, ինչպես նաև նշված օդանավի վարձատուի միջև: Ինքնաթիռի կալանում տեղի չի ունեցել, այլ ժամանակավորապես դադարեցված է նշված ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը",- պարզաբանել են քաղավիացիայի կոմիտեից:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Telegram ալիքներից մեկը հայտնել էր, որ Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը։