23.11.2024
Ինքնաթիռի կալանում տեղի չի ունեցել. Քաղավիացիայի կոմիտեն պարզաբանում է:
prev Նախորդ նորություն

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել մարտի 9-ին, ժամը 11:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:


Հետևյալ օրակարգով`


1) «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտա­գործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխար­գելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի նախագիծ


2) «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի նախագիծ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախա­­­ձեռ­նողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրա­պետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: