17.04.2025
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ընտրվեց Լեւոն Սահակյանը
prev Նախորդ նորություն

Arca-ն զգուշացնում է նոր խարդախության մասին

Վերջին շրջանում հայաստանյան իրականության մեջ կտրուկ աճել են բանկային համակարգի շուրջ խարդախությունների քանակն ու տարբերակները: Հերթականի մասին ահազանգում է Armenian Card-ը.


"Սոցիալական ցանցերի՝ մասնավորապես WhatsApp օգտատերերին ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ, որոնցում անձանց առաջարկվում է անցնել հաղորդագրությունում առկա https[:]//arca.pay-tracking.online/cash97171928 (թվերը կարող են փոփոխվել) հղմամբ, լրացնել իրենց բանկային քարտի տվյալները և ստանալ փոխանցված գումարը։

Հայտնում ենք, որ Ընկերության պաշտոնական կայքի միջոցով նմանատիպ գործարքներ չեն իրականացվում։ Վերը նշված կայքը կեղծ է, օգտագործված են Ընկերության պաշտոնական կայքից սքրինշոթներ, ինչն էլ կարող է շփոթեցնել։

Հորդորում ենք լինել առավելագույնս զգոն և չանցնել նմանօրինակ հղումներով",- ասված է հաղորդագրության մեջ։


Ավելի վաղ այսօր մի շարք բանկեր իրենց հաճախորդներին նամակներ էին ուղարկել այս զգուշացմամբ:


 


 


 

Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան