Կառավարության սեպտեմեբրի 30-ի նիստում հաստատվեց Արցախին 12,2 միլիարդ դրամ անտոկոս վարկ տրամադրելու որոշումը: Որոշան մեջ նվշում է, որ Արցախին 12,2 միլիարդ դրամ անտոկոս վարկ կտրամադրվի 2021թ. պետական բյուջեով նախատեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերը հատուցելու նպատակով։ Նշվում է, որ Գումարը կտրամադրվի անտոկոս վարկի միջոցով։ «Հուլիսին կառավարությունը հայտարարել էր, որ Արցախին աջակցության ծրագրերով հատկացվել է ավելի քան 83 միլիարդ դրամ», - ասված է որոշման մեջ։