Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 8 հայ զինծառայողի։ Այս մասին փետրվարի 7-ին հայտնել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը: Աղբյուրի համաձայն՝ նրանց մի մասը 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներն են։ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել հայ քաղաքացիներին՝ հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինվորականների եւ քաղաքացիական անձանց մասին տեղեկատվության դիմաց: