Աշոտ Փաշինյանին տարհանել են երկրից. Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը վստահեցնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իր որդուն դուրս է բերել երկրից։
Նա նշեց, որ չափազանց կարևոր է ոչ միայն ապահովել Փաշինյանի իշխանությունից հեռացնելը, այլ նաև թույլ չտալ, որ նա փախչի երկրից։ «Իմ տեղեկություններով՝ Աշոտիկն (Փաշինյանի որդին – խմբ.) արդեն տարհանվել է։ Այժմ նա ջանքեր է գործադրում սեփական փախուստի ուղիներն ապահովելու համար»,- ասաց Փոստանջյանը։ Նրա խոսքով, Հայաստանում համազգային բողոքը պետք է ճիշտ ուղղորդվի, արյունահեղությունը բացառվի, և բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ «Նա [Փաշինյանը] և նրա ընտանիքի անդամները պետք է պատասխանատվության ենթարկվեն, նա կալանավորվի և դատապարտվի իր արարքների համար»,- կարծում է ընդդիմադիրը։
Փոստանջյանը նշեց, որ այս օրերին գլխավոր դատախազության մոտ մասնակցել է մահացած զինծառայողների ծնողների բողոքի ակցիային։ «Նրանցից իմացա, թե ինչ պայմաններում են մահացել իրենց որդիները, ծնողները ինչ դժվարությամբ են իմացել նրանց ճակատագիրը, երեխաների աճյունների գտնվելու վայրը։ Այն, ինչ ես լսել եմ, միայն հաստատում է, որ սա բանակցային, ծրագրված պատերազմ էր, որի նպատակը մեր որդիներից հնարավորինս շատերին ոչնչացնելն էր։ Առաջադրված նպատակի իրականացումն ապահովել է առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը»,- կարծում է Փոստանջյանը։