26.11.2024
Որոշումը կայացված է, որ Աջափնյակ կայարանը պետք է կառուցվի. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Մայիսի 1-ից կվերացվեն Հայաստանի տարածք մուտք գործելու սահմանափակումները

Կառավարության այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստին որոշվեց վերացնել մայիսի 1-ից Հայաստանի տարածք մուտք գործելու սահմանափակումները։


Համաձայն որոշման, այլևս կարիք չի լինի կորոնավիրուսի 72 ժամ վաղեմության բացասական թեստի պատասխան ներկայացնել սահմանային անցման կետերում։


«Ուժը կորցրած է ճանաչվում օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը»,- ասված է որոշման մեջ։


Ներկայացնելով համաճարակային իրավիճակը Հայաստանում` նախարար Անահիտ Ավանեսյանը նկատեց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված է չափահաս բնակչության 44․1 տոկոսը։ Ըստ նրա՝ պատվաստումները մեծ դեր խաղացին կորոնավիրուսային հիվանդացության ընթացքի վրա, և հիվանդությունը կարող է ծանր ընթանալ միայն այն դեպքերում, երբ անձը պատվաստված չէ։


«Այսօր մենք ունենք առաջին դեղաչափ ստացած քաղաքացիների արդեն 50 տոկոս պատվաստում, և ամբողջական պատվաստում է ստացել մեծահասակ քաղաքացիների 44․1 տոկոսը։ Մոտ 50 հազար քաղաքացի ստացել է բուստեր դեղաչափը։»,- ասաց նա։


Անկախ սահմանափակումների թուլացումից, նրա խոսքով, կառավարությունը շարունակելու է հնարավոր բոլոր միջոցներով պատվաստումների խթանումը, դրանք շարունակելու են հասանելի լինել պոլիկլինիկաներում, շարժական կետերում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք անգամ պատվաստումների ցուցանիշների աճ ունենք, եզրափակեց նախարարը: