26.11.2024
Մեր պայքարն արդար է. Արթուր Վանեցյանը հրավիրում է երթի
prev Նախորդ նորություն

ՀՀ իշխանությունները խնդրել են եվրոպացի պաշտոնյաներին չշոշափել Հայոց ցեղասպանության թեման

Իշխող թիմի ներկայացուցիչներն իրենք են խնդրել եվրոպացի պաշտոնյաներին չանդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։


Այս երեւույթի նախանշաններն արդեն նկատվում են՝ միջազգային ասպարեզում Ցեղասպանության ճանաչման հարցը գործնականում դադարել է շոշափվել։ «Այս տարի ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կոչեր չեղան Թուրքիային, բարձր մակարդակով Ցեղասպանության թեման արծարծվեց միայն Միացյալ Նահանգների նախագահի կողմից՝ ելնելով ներքաղաքական նկատառումներից։ Միջազգային հանրության կոչերը կա՛մ բացակայում են, կա՛մ փոխվում են»,- ասաց նա: Բացառությամբ հույն և կիպրացի պաշտոնյաների, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններ չեն արել։


«Ես հստակ տեղեկություն ունեմ Բրյուսելից, որ իրենք [իշխող վերնախավի ներկայացուցիչները] իրենք են խնդրել, որ ապրիլի 24-ին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները չանդրադառնան Հայոց ցեղասպանությանը և չդատապարտեն Թուրքիային, որպեսզի չխոչընդոտեն հայ-թուրքական գործընթացին»,- ասաց նա։ .