3-րդ զորամիավորումում հուլիսի 26-ին մեկնարկել է վաշտային մարտավարական զորավարժություն:ՊՆ-ից հայտնում են, որ անձնակազմը ծանոթացել է մարտական դրվագների խաղարկման, մարտավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման կարգին։ Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել են մարտական վիճակի։