24.11.2024
Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին
prev Նախորդ նորություն

Հայաստանը Արցախին լրացուցիչ 20 մլրդ դրամ կտրամադրի բնակարանաշինության համար

Այս տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար՝ հաշվի առնելով Արցախում առկա բնակարանային հրատապ կարիքները․ այս մասին Ֆեյսբուքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։


Ապրիլի 29-ին Երևանում անցկացվեց Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների հանդիպումը։


«Իհարկե, նաև մտքեր են փոխանակվել Արցախի անվտանգության, կարգավիճակի ու հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:


Հիմնական օրակարգային երկու հարցերը Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն էին»,- գրել է Բեգլարյանը։ 



Ապրիլի 29-ի հանդիպմանը Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը․ «Այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, դա ուղղակի անտրամաբանական է։ Նման բան երևակայելն ուղղակի անհնար է»,- նշել է նա։ 


Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է, որ Արցախի իշխանությունները նույնպես որդեգրում են խաղաղության օրակարգը:


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ այսօր Արցախում քաղաքական առումով ձևավորված է ընդհանուր մթնոլորտ, և արցախահայությունը նախ, առաջինը՝ իհարկե, ողջունում է ու ընդունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա: