24.11.2024
Ոստիկանները բերման են ենթարկել ՀՀԿ հանրահավաքի մասնակիցներին
prev Նախորդ նորություն

Իշխանական քարոզչությունը ակնարկում է քաղաքացիական բախումների մասին. Էլիբեգովա

Իշխանական քարոզչությունը ակնարկում է քաղաքացիական բախումների մասին։ Մի գրամ չեմ կասկածում, որ կարող են հրահրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:


“Բայց ակնկալում եմ, որ առաջին շարքերում իրենք են կանգնելու ու չեն պախկվի ոստիկանների մեջքի ետևում։ Որովհետև բարրիկադի մյուս կողմում ես էլ եմ կանգնած լինելու, իմ ընկերներն են կանգնած լինելու, բոլորս ենք լինելու”, - ասված է նրա գրառման մեջ։



VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:


Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պահանջների "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։


Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Ինչպես հայտարարում են ընդդիմադիրները, ավելի ակտիվ գործողությունների նրանք պատրաստվում են դիմել մայիսի 1-ից, երբ Երեւան կժամանեն ընդդիմադիր չորս խմբեր, որոնք երթեր են սկսել Հայաստանի տարբեր քաղաքներից: