Ոստիկանները բերման են ենթարկել ՀՀԿ հանրահավաքի մասնակիցներին
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ակցիա է անցկացրել՝ «Նիկոլ Փաշինյանին թուրքական դպրոցն ավարտելու վինետկա նվիրելու» կարգախոսով:
Բացի վինետկայից, մասնակիցները կառավարության շենքի մոտ թողել են նաև կարմիր թուրքական գլխարկներ։
Ոստիկանությունը ուժ է կիրառել, կոպտորեն բերման է ենթարկել 10 հոգու։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:
Սրա պատճառը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր՝ ԼՂ կարգավիճակի նշաձողի «իջեցման» հնարավորության մասին։
Ակտիվիստները ցերեկային ժամերին փակում են փողոցները, պիկետներ են կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անում Երևանի կենտրոնական փողոցներով։ Ինչպես ասում են ընդդիմադիրները, իրենք պատրաստվում են ավելի ակտիվ գործողությունների դիմել մայիսի 1-ից, երբ ընդդիմադիրների չորս խմբեր ժամանեն Երևան։