19.04.2025
ԼՂ հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է. Փաշինյանը` Հայրությունյանին
prev Նախորդ նորություն

Ալիևը խորհուրդ է տվել Ուկրաինային չհամակերպվել իր հողերի օկուպացման հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհուրդ է տվել Ուկրաինային չհամակերպվել իր հողերի օկուպացման հետ։


«Ուկրաինայի համար ամենակարևորը իր հողերի օկուպացումը չընդունելն է։ Արևմտյան գործընկերներն ինձ ասացին՝ դու պարտվեցիր, պետք է համակերպվես հողերի օկուպացիայի հետ, պետք է վերանայես քո վերաբերմունքը տարածքային ամբողջականությանդ։ Բայց ես միշտ պատասխանել եմ՝ ոչ։ Ինձ քննադատել են, որ այս հարցում համառ եմ, ճկուն չեմ, բայց ես միշտ պատասխանել եմ՝ ոչ։ Եվ իմ խորհուրդը ձեզ՝ երբեք մի համաձայնվեք տարածքային ամբողջականության խախտմանը։ Եվ երկրորդ խորհուրդը՝ միշտ ապավինեք ձեր ռեսուրսներին և ուշադրություն մի դարձրեք միջազգային կառույցների բանաձևերին, դրանք ուժ չունեն՝ 30 տարի շարունակ Հայաստանը չէր ենթարկվում Ադրբեջանի տարածքից զորքերը դուրս բերելու ՄԱԿ-ի բանաձևին: Ես հասկացա, որ մենք փոքրամասնություն ենք, մեզ չեն օգնի։ Ադրբեջանին անհրաժեշտ է հզոր բանակ, հզոր տնտեսություն, և դա արվել է։ Եվ մեզ նոր սերունդ էր պետք՝ սերունդ, ովքեր կգնան մինչև վերջ՝ պայքարելով տարածքային ամբողջականության համար։ Այս սերնդի մեծ մասն իր աչքով չի տեսել Ղարաբաղը։


Բանակի համար մեր ծախսերը մեծ են, բայց մեր մոտիվացիան ու հայրենասիրությունը աղաղակող էր, և մեզ համար պարզ էր, որ Հայաստանը մեծ օգնություն է ստանալու, բայց դա մեզ չխանգարեց։ Ես Հայաստանի վարչապետին հնարավորություն տվեցի դուրս բերել զորքերը, բայց նա չէր հավատում, որ Ադրբեջանը կհաղթի։ Բայց մենք առաջ գնացինք, և ի վերջո Հայաստանը ստիպված եղավ համաձայնվել մեր պահանջներին։ Կարեւորը ազգի հաղթական ոգին է։ Հիմա մենք հպարտ ենք մեր արածով։ Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, մենք հիանալի հարաբերություններ ունենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Չի կարելի խախտել տարածքային ամբողջականության սկզբունքները. Ի դեպ, մենք աջակցում ենք ինչպես Մոլդովայի, այնպես էլ Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Մեզ կոչ էին անում բանակցել Հայաստանի հետ, բայց հայերը խուլ էին։ Եվ որքան փորձում էինք, այնքան նրանք ավելի մեծամիտ էին դառնում։ Իսկ հիմա ո՞վ է հաստատում մեր տարածքային ամբողջականությունը։ Այն մարդիկ, ովքեր մի քանի տարի առաջ պնդում էին, որ «Ղարաբաղը Հայաստանն է»...»,- ասել է Ալիևն օկուպացված Շուշիում կայացած համաժողովի ժամանակ։

ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների դեմ տնտեսական միջոցառումների մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար