Հայաստանում դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 180 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 157 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 472 320, վերջին մեկ օրում` 7 571 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 6 767 պացիենտ: Մեկ օրում նվազել է 309-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 327 029 անձ` վերջին մեկ օրում 470 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 7 874 է: