ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացը, Աֆղանստանին մարդասիրական օգնության, Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերի եւ Լիբիայի ընտրությունների հարցերը: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ «Առաջնորդները քննարկել են Սիրիայի քաղաքական գործընթացը, կարիքավոր աֆղանցիներին հումանիտար օգնություն հասցնելը, Լիբիայի ընտրությունները, Արեւելյան Միջերկրածովյան իրադրությունը եւ Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերը», - ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «Սպուտնիկ»-ը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում: Հանդիպումն ընթացել է մամուլի համար փակ ռեժիմով։ Վերջին անգամ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարները Բրյուսելում հունիսին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են առերեսման ձեւաչափով: Ավելի վաղ նախագահ Էրդողանը հայտնել էր, որ առաջիկա բանակցությունների առանցքային թեման կլինի հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների մշակման ծրագրին Թուրքիայի մասնակցության հարցը: