28.11.2024
Պապիկյանն ամերիկացի զինվորականի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
prev Նախորդ նորություն

ԵՊՀ որոշ մասնաշենքների դռներ փակվել են մինչ ցուցարարները կհեռանան

Երևանի պետական համալսարանը հանդես է եկել հայտարարությամբ.


"Այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների առաջնորդությամբ ցուցարարները երթով մուտք են գործել ԵՊՀ տարածք՝ հանդես գալով իրենց ակցիաներին միանալու կոչերով։

Ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունների հետևանքով դասապրոցեսի խաթարումը կանխելու և ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով որոշում է կայացվել մինչև դասամիջոցի սկիզբը փակելու որոշ մասնաշենքների դռներ, իսկ ցուցարարները հնարավորություն են ունեցել իրենց ակցիան անցկացնելու ԵՊՀ պուրակում։

Ակցիան ավարտելուց հետո ցուցարարները հեռացել են ԵՊՀ տարածքից։

Հայտնում ենք, որ այժմ ԵՊՀ-ում դասապրոցեսը շարունակում է ընթանալ բնականոն հունով",- ասված է հաղորդագրության մեջ։