28.11.2024
Արմեն Գրիգորյանը մայիսի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
prev Նախորդ նորություն

Հատուկ ցուցումով ինձ բերման ենթարկեցին. Լևոն Քոչարյանն արդեն Ֆրանսիայի հրապարակում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որ ավելի վաղ այսօր բերման էր ենթրկվել, ազատ է արձակվել: Այդ մասին նա հայտնեց Facebook-ի իր եթերում արդեն իսկ Ֆրանսիայի հրապարակից:


"Հատուկ ցուցումով եկան ինձ բերման ենթարկելու, այդպես էլ ասացին: Ապօրինի, իմիջիայլոց, իբրև թե օրինական պահանջներին չենթարկվելու համար",- ասաց նա:


Լևոն Քոչարյանը նշեց, որ ամեն ինչ լավ է, պայքարը ենթադրում է նաև նման բաներ.


"Ուրիշ ձև չի լինում, սա ցույց է տալիս, թե այս մարդիկ ինչ սարսափած են: Մենք սա անում ենք մեր երկրի, մեր երեխաների, մեր հայ մնալու համար: Պայքարը շարունակվում է",- ասաց նա՝ հրավիրելով այսօր ժամը 19:00-ին լինել Ֆրանսիայի հրապարակում, հանրահավաքի: