Որոշ գերիների հարազատները կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց են հայտարարել։ Գերեվարված շիրակցիներից մեկի եղբայր Տիգրան Համբարդարյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Ես Տիգրան Կարապետի Ամբարդարյանս, գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը, ինչպես նաեւ մեր գերեվարված մյուս տղաների ծնողները, ՀՀ ներկայիս իշխանություններից պահանջում ենք Ադրբեջանի դիմաց պահանջ դնել՝ անհապաղ դադարեցնել մեր եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը եւ վերադարձնել Հայաստան առանց նախապայմանների։ Այս պահից սկսած հայտարարում եմ անժամկետ նստացույց։ ՀՀ կառավարություն»: