26.11.2024
Պատգամավորը` ԱԱԾ-ին. Հայաստանի արժանավոր քաղաքացիները որեւէ շենք գրավելու կարիք չունեն
prev Նախորդ նորություն

ԱԺ շենքի շուրջ կենտրոնացած են նաև օլիգարխայի թիկնազորը. Արմեն Աշոտյան

Հայաստանի խորհրդարանի շենքի շուրջ կենտրոնացած է ոչ միայն ամբողջ ուժային բլոկը, այլեւ օլիգարխիայի թիկնազորը։


Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։


"Մասնավորապես, խորհրդարանական աղբյուրի համաձայն՝ օդիոզ օլիգարխ Գռզոյի 20 թիկնապահներ (նկատի ունի ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին) այս պահին խորհրդարանի ներսում են, գտնվում հսկիչ անցակետերից մեկի մոտ։


Ամենայն հավանականությամբ, նրանց, որպես շղթայված շների, նախատեսում են առաջինը բաց թողնել խաղաղ ցուցարարների վրա", - գրել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:


Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պահանջների "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։


Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով ։


Մայիսի 1-ից ընդդիմությունը հայտարարեց անհնազանդության ակցիաների մասին։ Վրաններ են տեղադրվել Երևանի կենտրոնում։


Մայիսի 1-ին ընդդիմությունը հայտարարեց միավորման մասին։ Միաժամանակ վրաններ են տեղադրվել Երեւանի կենտրոնում։


Մայիսի 2-ին՝ ժամը 08:30-ից, քաղաքացիները սկսել են փակել Երևանի կենտրոնական փողոցները։ Ընդդիմությունը հայտարարեց, որ բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանություն բերման է ենթարկվել 300 ցուցարար։


Մայիսի 3-ի առավոտյան Հայաստանի ընդդիմությունը վերսկսել է բողոքի ցույցերը։ Երեկոյան հանրահավաքում ընդդիմությունը հայտարարեց մայիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ ներկայացնելու մտադրության մասին։


Մայիսի 4-ին Երեւանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները: Այս պահին բերման է ենթարկվել 40 քաղաքացի։ Մինչդեռ ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ ոստիկանությունը հայտարարություններ են տարածել, որում ասվում է, որ Երևանում տեղի ունեցած հանրահավաքի կազմակերպիչները մտադիր են սադրանքների միջոցով հրահրել անօրինական գործողություններ՝ ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ և դրդել մասնակիցներին խորհրդարանի շենքը զավթելու գործողության: