Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները կարիք չունեն զավթելու որեւէ շենք մեկ պարզ պատճառով՝ իշխանությունն այլեւս այս շենքերում չէ, այլ Հայաստանի փողոցներում՝ հայության ձեռքում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսպես արձագանքեց ԱԱԾ հայտարարությանը, թե երևանյան հանրահավաքի կազմակերպիչները մտադիր են գրավել Ազգային ժողովի շենքը։
Նրա խոսքով, վերը նշված իրականությունը պետք է արդեն դե ֆակտո ճանաչել։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:
Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պահանջների "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։
Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով ։
Մայիսի 1-ից ընդդիմությունը հայտարարեց անհնազանդության ակցիաների մասին։ Վրաններ են տեղադրվել Երևանի կենտրոնում։
Մայիսի 1-ին ընդդիմությունը հայտարարեց միավորման մասին։ Միաժամանակ վրաններ են տեղադրվել Երեւանի կենտրոնում։
Մայիսի 2-ին՝ ժամը 08:30-ից, քաղաքացիները սկսել են փակել Երևանի կենտրոնական փողոցները։ Ընդդիմությունը հայտարարեց, որ բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանություն բերման է ենթարկվել 300 ցուցարար։
Մայիսի 3-ի առավոտյան Հայաստանի ընդդիմությունը վերսկսել է բողոքի ցույցերը։ Երեկոյան հանրահավաքում ընդդիմությունը հայտարարեց մայիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ ներկայացնելու մտադրության մասին։
Մայիսի 4-ին Երեւանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները: Այս պահին բերման է ենթարկվել 40 քաղաքացի։ Մինչդեռ ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ ոստիկանությունը հայտարարություններ են տարածել, որում ասվում է, որ Երևանում տեղի ունեցած հանրահավաքի կազմակերպիչները մտադիր են սադրանքների միջոցով հրահրել անօրինական գործողություններ՝ ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ և դրդել մասնակիցներին խորհրդարանի շենքը զավթելու գործողության: