25.11.2024
Ղարիբաշվիլին և Գրիգորյանը քննարկել են հարցերի լայն շրջանակ
prev Նախորդ նորություն

Եվրոպական խորհրդի նախագահը Մոլդովային խոստացել է ռազմական օգնություն տրամադրել

Եվրամիությունն ուսումնասիրում է Մոլդովային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքերը հայտնում է RIA Novosti-ն։


«Այս տարի մենք նախատեսում ենք զգալիորեն մեծացնել մեր աջակցությունը Մոլդովային՝ լրացուցիչ զինտեխնիկա տրամադրելով նրա զինված ուժերին», - ասել է նա։


Միաժամանակ, նրա խոսքով, Բրյուսելն արդեն հավանություն է տվել կիբերանվտանգության ոլորտում Քիշնևին նյութատեխնիկական հնարավորությունների և օգնության տրամադրմանը։


Բացի այդ, Միշելն անդրադարձել է Մերձդնեստրում սրման խնդրին` կոչ անելով կանխել իրավիճակի սրումը մասնավորապես այս տարածքում և ընդհանրապես Մոլդովայում։


«Մեզ համար չափազանց կարևոր է խուսափել ցանկացած էսկալացիայից, մենք խելամիտ չենք համարում սադրիչ հայտարարություններ անել Մոլդովայում և Մերձդնեստրի իրավիճակի վերաբերյալ։ Մենք ցանկանում ենք կանխել ցանկացած միջադեպ, աջակցել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են կայունության ապահովմանը»,- ասել է նա։