26.11.2024
Իրեն հարգող ցանկացած երկրի վարչապետ հրաժարական կտար. Արմեն Ռուստամյան
prev Նախորդ նորություն

Ոնց միշտ փախել եք, այդպես միշտ փախնելու եք. Փաշինյանը ԱԺ ընդդիմությանը

Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը և ինքը դրա մասին խոստովանել է 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ: Սերժ Սարգսյանն է հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ այլևս երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի՝ իր հրաժարականի պահանջին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


"Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը", - ասաց Նիկոլ Փաշինյանը։


Նա նշեց, որ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պահանջները, այսինքն՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։


Ի պատասխան  Արմեն Ռուստամյանն ասաց.


«Եթե Ձեզ թվում է, թե նախկինների վրա մեղքեր բարդելով կարող եք արդարացնել այն ձախողումները, որ  բերել եք այս երկրի գլխին, չարաչար սխալվում եք»։


Փաշինյանն էլ շարունակեց, որ իրեն պետք է ուշադիր լսեն, քանի որ կարևոր բացահայտում ունի անելու հենց այս պահին, սակայն խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվեց լսելուց, նիստերի դահլիճում աղմուկ բարձրացավ.


«Ախ, չէի՞ք ուզում լսել, բա էդ ասեք, բա էդ ասեք.....», - ծիծաղալով ասաց Փաշինյանը, մինչ նրա կողմնակիցները՝ ՔՊ-ական պատգամավորները, աշխույժ ծափահարում էին նիստերի դահլիճը լքող ընդդիմադիր պատգամավորներին:


Փաշինյանը հեռացող պատգամավորների ետևից շարունակեց. «Ոնց միշտ փախել եք, այ տենց միշտ փախնելու եք»։


"Կեցցե հայկական ժողովրդավարությունը",- չդադարող ծափերի ներքո ասաց Փաշինյանը: