26.04.2024
Ժողովրդավարությունը երբեք չմեկնաբանենք որպես իշխանության թուլություն. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՄԻՊ արձագանքման խմբերը ոստիկանության բաժիններում արձանագրել են մի շարք խախտումներ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել է մայիսի 3-ի և մայիսի 4-ի օրվա երկրորդ կեսին իրականացված արագ արձագանքման այցերի և մշտադիտարկումների արդյունքները.

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 32 անձանց։

Այցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.

1. Արձանագրվել են ոստիկանության ծառայողների կողմից անձի հիմնարար իրավունքների խախտմամբ, ընդհուպ անձնական բջջային հեռախոս մուտք գործելով ստիպողաբար նույնականացման դեպքեր։

Մասնավորապես՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախ քաղաքացուն իր կամքին հակառակ տեխնիկական սարքերրով փորձել են նույնականացնել, այնուհետև այդ նույն նպատակով քաղաքացու անձնական բջջային հեռախոսով մուտք են գործել վերջինիս վայբեր անձնական հաշիվ, իմացել նրա անունը, այնուհետև նույն հեռախոսաով, ֆեյսբուք սոցիալական ցանց իր էջով պարզել վերջինիս անունը, ազգանունը և նման ապօրինի եղանակով նույնականացրել անձին, հասանելիություն ստացել անձնական տվյալների:

Պաշտպանը հատուկ զգուշացնում է Ոստիկանությանը, որ պետք է բացառել նման ակնհայտ ապօրինի գործողությունները, դրանք անթույլատրելի են, կոպտորեն խախտում են քաղաքացիների հիմնարար իրավունքները։

Այդ իրավունքները գերակա են ոստիկանության ծառայողների առջև դրված ծառայողական խնդիրների կատարման նկատմամբ և ոստիկանության ծառայողը պետք է ձեռնպահ մնա այդ իրավունքների ակնհայտ խախտումներ թույլ տալուց։

2. Կրկին արձանագրվել են անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման դեպքեր։ Մասնավորապես, Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերված անձանց հետ տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ Ոստկանության ծառայողները բերման ենթարկելիս անձի նկատմամբ կիրառել են բռնություն՝ 5-10 ոստիկաններ հարվածելով, հայհոյելով, հրմշտելով, գետնին գցելով, քարշ տալով վարչական ձերբակալման ենթարկված անձին նստեցրել են ոստիկանական մեքենան:

Բացի դա, զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նաև ոստիկանների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելիս հայհոյանքի, անհարկի հրմշտելու, ոստիկանության ծառայողի կարգավիճակից չբխող տոնայնության ու ոճի «խոսակցությունների» դեպքեր։

Պաշտպանը ևս մեկ անգամ պահանջում է ոստիկանության ծառայողներին դրսևորել իրավաչափ վարքագիծ և ծառայողին պատշաճող հաղորդակցության ոճ։ Պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված յուրաքանչյուր խախտման մասով մանրամասն քննություն իրականացնելու հարցում։

3. Պաշտպանի կողմից իրականացված ԶԼՄ և սոցիալական ցանցերի մշտադիտարկումն արձանագրել է ոստիկանության ծառայողների նկատմամբ անհանդուրժողական ու վիրավորական վարքագծի դրսևորումներ։

4. Որոշ ԶԼՄ-ներ շարունակում են չհեռացնել իրենց հրապարակած նյութերի ներքո ծավալվող վիրավորական ու ծայրահեղ անընդունելի բառապաշարով կատարվող մեկնաբանությունները։

5. Արձանագրվել են ոստիկանի պահանջը կատարելուց հետո բերման ենթարկելու դեպքեր։ Առանձնազրույցների ընթացքում անձինք պնդել են, որ բերման են ենթարկվել անհիմն՝ պարզաբանելով, որ ոստիկանության ծառայողները պահանջել են դուրս գալ փողոցից, քաղաքացիները դուրս են եկել, քայլել են մայթով: Պահանջը կատարելուց հետո 5 րոպե անց սկսել են իրենց ենթարկել վարչական ձերբակալման:

6. Արագ արձագանքման խմբերն արձանագրվել են նաև բողոքի ակցիաների գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց բերման ենթարկելու դեպքեր։ Մասնավորապես՝ այսօր Հանրապետության հրապարակում ակցիայի իրականացման շրջանակում բերման են ենթարկվել նաև անձինք, ովքեր գտնվել են հարևանությամբ և օրինակ հաղորդակցվել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Վերջիններս Պաշտպանի ներկայացուցիչների հետ ունեցած առանձնազրույցների շրջանակում հայտնել են նաև, որ տեղում ոստիկանության գործողությունները համակարգող փոխգնդապետի ցուցումով են բերման ենթարկվել, և լսել են ռադիոկապով տրված ցուցումն իրենց բերման ենթարկելու մասին։

Նշվածի վերաբերյալ, Պաշտպանը կրկին արձանագրում է, որ որևէ պարագայում չի կարող իրավաչափ համարվել անձին բերման ենթարկելը ոստիկանության պահանջը չկատարելու հիմքով այն դեպքում, երբ վերջինիս ոչ միայն պահանջ չի ներկայացվել, այլ անձն ընդհանրապես կատարվող գործողություններին մասնակից չի հանդիսացել։

Անձի ազատության նման սահմանափակումն օրինական չէ։


 

Արցախի դրոշ ԱԳՆ մոտ. ընդդիմությունը շարունակում է խաղաղ երթը Երևանի փողոցներով (ՖՈՏՈՇԱՐՔ)
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online