«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Խմբակցությունը կրկին առաջադրել էր նրա թեկնածությունը այդ պաշտոնում, թեև հանձնաժողովի նախորդ նիստում Ղազինյանը չէր ընտրվել: Ըստ այդմ, իշխանական խմբակցության պատգամավորները հաստատեցին, որ «դեմ են Ղազինյանի սկզբունքներին ու դիրքորոշումներին»: Հիշեցնենք, որ ընդդիմությունը առաջադրել է Արթուր Ղազինյանին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, թեև վերջինս անգամ բանակում չի ծառայել: