Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 28-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ռազմիկ Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից»: Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ: Պետրոսյանը հաստատել էր, որ առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից: