25.11.2024
ՄԻՊ-ը Փարիզում ներկայացրել է Բաքվի հայատյացության խոստովանությամբ հայտարարությունները
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում ապրիլի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք է գրանցվել:


Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 865-ի: Կատարվել է 3177 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը կազմում է 3 048 431:


Փաստացի այս պահին բուժում է ստանում 1522 պացիենտ, բուժվողների թիվը նվազել է 217-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 411 038 անձ, վերջին մեկ օրում 224-ը:


Անցած մեկ օրում կորոնավիրուսից մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է: