Ստեփանավան (Լոռու մարզ), Կապան (Սյունիքի մարզ) և Իջևան (Տավուշի մարզ) համայնքներում ավագանու ընտրություններ նշանակելու մասին օրինագիծը ներկայացվել է այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության նիստում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով նախագիծը, տեղեկացրել է, որ ընտրություններն առաջարկվում է անցկացնել 2021 թվականի նոյեմբերի 14-ին՝ ավագանու ընտրությունների համամասնական ընտրակարգով: Նշված համայնքներում տեղական ընտրություններ անցկացնելու համար նախատեսվում է ոստիկանությանը հատկացնել ավելի քան 25 միլիոն դրամ: