Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, նա այս պահին գտնվում է Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում եւ միացված է արհեստական շնչառությանը։ Այս մասին գրում է 24News-ը՝ հղում անելով Կարապետյանի մերձավոր շրջապատից աղբյուրին: Նշվում է, որ թեև քաղաքական գործիչը հաղթահարել էր կորոնավիրուսը, մեկ շաբաթ անց վիճակը կտրուկ վատացել է, ինչի արդյունքում էլ շտապ տեղափոխվել է հիվանդանոց։