27.11.2024
Beeline, ցտեսություն, բարի գալուստ Team Telecom Armenia
prev Նախորդ նորություն

Հայաստանում հունվար-մարտին տնտեսական ակտիվությունն աճել է 9,6%-ով

Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 9,6%: Այդ մասին հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:


Համաձայն հրապարակման, մարտ ամսին փետրվարի նկատմամբ ՏԱՑ-ն աճել է 8,4%-ով, իսկ անցյալ տարվա փետրվարի նկատմամբ 9,6%-ով:


Կտրուկ աճել է արտաքին առևտրաշրջանառությունը` 38,5%: Ընդ որում ներմուծումն աճել է 45,6%-ով, արտահանումը` 26,9%-ով:


Տպավորիչ աճ է գրանցել ծառայությունների ծավալը` 22,2% և էլեկտրաէներգիայի արտադրությունը` 16,7%: Շինարարության աճը կազմել է 6,2%, առևտրի շրջանառությունը` 7,6%, արդյունաբերական արտադրանքի ինդեքսը` 11,3%:


Միակ ոլորտը, որ գրանցել է անկում, եղել է գյուղատնտեսություն` -5,4%:


Հաշվետու ժամանակահատվածում սպառողական գների ինդեքսը` գնաճը, կազել է 7,8%: