27.11.2024
Հայաստանում հունվար-մարտին տնտեսական ակտիվությունն աճել է 9,6%-ով
prev Նախորդ նորություն

Տիգրանաշենը եղել է և կմնա հայկական. պատգամավոր

Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից մեկնարկել է ընդդիմության կազմակերպած խմբերի երթը։ Դաշինքի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, սկսելով երթը, կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց և քայլել դեպի մայրաքաղաք։ «Մայիսի մեկին կլինենք Երևանում, որտեղ վճռական պայքար է սկսվելու»,- ընդգծեց Գրիգորյանը։


Նա հայտարարեց, որ ներկա ժամանակաշրջանը վճռորոշ է Հայաստանի և Արցախի համար։ «Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է միասնություն և համախմբվածություն արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար», - ասաց նա: Պատգամավորը նշեց, որ արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար առաջին հերթին անհրաժեշտ է իշխանությունից հեռացնել մարդկանց, ովքեր պատրաստ են հանձնել Արցախը, մասնակցել Հայաստանի հաշվին միջանցքների տրամադրման քննարկումներին, պատրաստ են նաև զիջել տարածքներ հակառակորդին՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում։


«Մեր երթը սկսում ենք խորհրդանշական կետից՝ Տիգրանաշենից։ Գիտեք, որ վերջին շրջանում խոսվում է սահմանի սահմանազատման հանձնաժողովի ձևավորման մասին։ Նիկոլը [Փաշինյան, վարչապետ] և նրա շրջապատը բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ։ Այսինքն՝ այս մարդիկ պատրաստ են զիջել հաջորդ հայկական տարածքները, իրենց մտքում կա նաև Տիգրանաշեն անունը»,- ասաց պատգամավորը։


Նա ընդգծեց, որ Տիգրանաշենը եղել է և կմնա հայկական: Ոչ մի գյուղ, ոչ մի տարածք Տավուշում, Սյունիքում չի հանձնվելու թշնամուն: