24.04.2025
Ալեն Սիմոնյանն ու Սիրիայի պատգաամավորները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
prev Նախորդ նորություն

Վարչապետի հրաժարականի դեպքում ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն. պատգամավոր

Հայաստանում իշխանափոխությունը պետք է տեղի ունենա Հիմնական օրենքով` սահմանադրությամբ, սահմանված դրույթների շրջանակներում։ Այս մասին 5-րդ հեռուստաալիքի եթերում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը։


«Բնականաբար, Հայաստանում իշխանափոխությունը պետք է տեղի ունենա բացառապես օրինական ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն և անցկացվեն նոր ընտրություններ: Պետք է բացառենք այն անհեթեթ իրավիճակի կրկնությունը, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո շարունակում է կատարել վարչապետի գործառույթները և իր հրաժարականից հետո օգտագործել իշխանության բոլոր լծակները»,- ասաց պատգամավորը։

Beeline, ցտեսություն, բարի գալուստ Team Telecom Armenia
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար