Հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Արցախի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդիական հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրած համաձայնագրերը: