Ի՞նչ է նշանակում թուրքերեն «խաղաղություն բերել». Ավատկով
«Ստամբուլի գործընթացն» Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ամենահուսալի միջոցն է»,- հանրությանը վստահեցրել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Մինչ Թուրքիան իր ողջ ուժերով փորձում է խաղաղություն հաստատել Ուկրաինայում, Ռուսաստանը՝ արդեն Կուրսկի մոտ խոցում է Բայրաքթարներին։
Այս մասին Telegram-ի իր ալիքում գրում է ռուս թուրքագետ Վլադիմիր Ավատկովը։
«Թուրքերենում «խաղաղություն բերել» ըստ երեւույթին նշանակում է ընդլայնել անկայունության կամարը և լարվածության օջախը տեղափոխել հարակից տարածք, ոչ թե խաղաղություն, այլ հրաշք։
Եվ այո, ես հիշում եմ, որ այդ բայրաքթարները մատակարարվում են մասնավոր ընկերության կողմից և կապ չունեն Թուրքիայի հետ։
Ունեն»,- ընդգծեց թուրքագետը։
VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 25-ին ՌԴ Կուրսկի շրջանի Բորովսկոյե գյուղում խոցված ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքերը, պարզվել է, որ «Բայրաքթար» են եղել։ Ավելի վաղ Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում գրել էր, որ երկուշաբթի ժամը 4.15-ին Բորովսկոյե գյուղում երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել, զոհեր և ավերածություններ չկան։