Հայաստանում հուլիսի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 194 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227716 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1277470 վերջին մեկ օրում` 6299 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 3503 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 89-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 218529 անձ` վերջին մեկ օրում 102 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4572 է: