25.11.2024
Արցախի հիմնահարցը ոչ մի պարագայում չի կարող դառնալ սակարկման առարկա. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության 5 դեպք է գրանցվել. Աշոտ Մելիքյան

Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է լրագրողների և պաշտոնյաների միջև անհանդուրժողականության դրսևորման և կոնֆլիկտային իրավիճակների 5 դեպք։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ամփոփելով այս տարվա առաջին եռամսյակի արդյունքները։


«Մենք ականատես եղանք, թե ինչպես են պաշտոնյաները, քաղաքական գործիչները թույլ տալիս անաչառ ու վիրավորական վերաբերմունք, ինչը դարձել է կոնֆլիկտային իրավիճակների պատճառ։ Իհարկե, ես չէի ցանկանա այդ կոնֆլիկտների ողջ պատասխանատվությունը գցել քաղաքական գործիչների և պաշտոնյաների վրա, քանի որ, ինչպես տեսնում ենք, որոշ դեպքերում լրագրողներն իրենք են դառնում դրանց նախաձեռնող»,- ասաց նա։


Մելիքյանը նշեց, որ կոնֆլիկտային իրավիճակների հաղթահարմանը հնարավոր է հասնել միայն փոխադարձ քայլերով։ Նա քաղաքական գործիչներին ու լրագրողներին հորդորեց չմոռանալ «պատգամավորական էթիկայի, լրագրողական էթիկայի, առհասարակ՝ համամարդկային էթիկայի» գոյության մասին։ Էթիկական չափանիշների պահպանման կարևորության գիտակցումը կողմերին կստիպի վերադառնալ կառուցողական դաշտ, վստահ է Մելիքյանը։