28.11.2024
Հայաստանն ու Ռուսաստանը փորձում են ընդլայնել մսամթերքի առևտրի ծավալները
prev Նախորդ նորություն

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը գտնվում են ոստիկանության բաժիններում

Պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկում քաղաքացիների կողմից անցկացվող բողոքի ակցիաների և բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ։

"Եվ այժմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են Կենտրոնի, Մաշտոցի, Էրեբունու, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի և Մալաթիա-Սեբաստիայի բաժիններում, որտեղ իրականացվում են համապատասխան գործողություններ:

ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրում է նաև բռնության կոչեր և ատելության խոսք պարունակող սոցիալական ցանցերի գրառումները և մամուլի հրապարակումները։

Ավելի ուշ ՄԻՊ աշխատակազմի կողմից մանրամասն կհրապարակվեն ամփոփած ողջ տվյալները",- ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:


Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիային մասնակից շուրջ երկու տասնյակ ակտիվիստ բերման է ենթարկվել: