24.11.2024
Ըստ Զախարովայի` ՌԴ-ի միջնորդությամբ Բաքվի և Երևանի բանակցություններն առավել արդյունավետ են
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն փորձում է կանխել Բաքվից և Երևանից հակամարտության մղող քայլերը. Բլինկեն

Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու քայլեր, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը։


Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ապրիլի 29-ին հայտնում է ՏԱՍՍ-ը։


Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։


«Սա մի բան է, որով ես շատ ակտիվ ներգրավված եմ, այդ թվում՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ [Նիկոլ] Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ [Իլհամ] Ալիևի հետ, որպեսզի առաջին հերթին վստահ լինեմ է, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը, ավելին փորձում է նպաստել և աջակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- պատասխանել է պետքարտուղարը՝ հավելելով, որ ինքը բանակցություններ է վարում նաև երկու երկրների արտգործնախարարների հետ։