Փաշինյանի իշխանության մնալը կարժեզրկի Հայաստանի քաղաքացիների կյանքը. Արմեն Աշոտյան
Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը վերջնականապես արժեզրկելու է Հայաստանի քաղաքացիների կյանքը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի նախկին իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, երիտասարդ կնոջ և նրա չծնված երեխայի կյանքը խլած ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ արժե Փաշինյանի համար իր քաղաքացիների կյանքը։ Աշոտյանը վստահ է, որ այն կատաղի արագությունը, որով շարժվում էր վարչապետի ավտոշարասյունը, ցույց է տալիս իր վախի աստիճանը. «Նա տակն է արել, այնքան է վախենում, որ թիկնապահներն այլևս չեն նայում այս ու այն կողմ և շտապում, տապալում են մեր քաղաքացիներին»,- ասաց հանրապետականը։
Իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամների արձագանքը, որոնք ձգտում են արդարացնել տեղի ունեցածը, վրդովեցրել է ընդդիմադիրին։ «Սա հստակ հաստատում է այն փաստը, որ եթե նրանք շարունակեն մնալ իշխանություն, ապա միջազգային քաղաքական շուկայում հայերի կյանքի գինը կշարունակի արժեզրկվել»,- ասաց Աշոտյանը։