26.11.2024
Հայաստանում մարդկանց սկսել են աշխատանքից ազատել կարծիք արտահայտելու համար. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Արշակունյաց պողոտայից բերման է ենթարկվել շուրջ 20 իրազեկման ակցիայի մասնակից

Ազատության հրապարակից իրազեկման ակցիա մեկնարկած մեր թիմակիցները, Արշակունյաց պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս, Ոստիկանության հատուկ նշանակության խմբի բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ: Այս մասին տեղեկացնում է "Հայրենիք" կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:

"Բերման է ենթարկվել շուրջ 20 իրազեկման ակցիայի մասնակիցներ:

Ըստ նախնական տեղեկությունների, տղերքին տարել են Ոստիկանության Մալաթիայի և Շենգավիթի բաժանմունքներ:

Տղերքը ավելի պինդ են քան առաջ: Հետ քայլ չի՛ լինելու",- գրել է Հակոբյանը: